Լավագույն տասնյակը
տղամարդկանց
1   Արոնյան Լևոն 2784
2   Սարգսյան Գաբրիել 2689
3   Հակոբյան Վլադիմիր 2675
4   Մովսիսյան Սերգեյ  2660
5   Մելքումյան Հրանտ 2646
6   Հովհաննիսյան Ռոբերտ  2632
7   Գաբուզյան Հովհաննես 2620
8   Գրիգորյան Կարեն 2616
9   Փաշիկյան Արման 2612
10   Անդրիասյան Զավեն 2602
Լավագույն տասնյակը
կանանց
1   Դանիելյան էլինա 2445
2   Մկրտչյան Լիլիթ 2434
3   Կուրսովա Մարիա 2319
4   Գալոյան Լիլիթ 2296
5   Գևորգյան Մարիա 2257
6   Անդրիասյան Սիրանուշ 2257
7   Բաբայան Արմինե 2202
8   Հայրապետյան Աննա 2184
9   Գաբոյան Սուսաննա 2175
10   Աղաբեկյան Լիանա 2160

Գագիկ Հովհաննիսյան

    

 Գագիկ Հովհաննիսյանը  ծնվել է 1947 թ. ապրիլի 21-ին, Երեւանում:
1968-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1971-ին` ԵՊՀ-ի ասպիրանտուրան` «ժուռնալիստիկա» մասնագիտությամբ:

«Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր (1972 թ.-ից)

Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբան (1972 թ.-ից)

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գխավոր քարտուղար (1970 թ.-ից)

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) եվրոպական 5-րդ գոտու նախագահ (1994-2010)

ՖԻԴԵ-ի լրագրության եւ վիճակագրության հանձնաժողովի (ՉԻՊՍ) նախագահ (1995-2002 թթ., 2007-2009 թթ.)

ՖԻԴԵ-ի զանգվածային լրատվամիջոցների ծրագրի ղեկավար (2009 թ-ից):

Աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն (1998-99 թթ.):

ՖԻԴԵ-ի վարպետ (1999 թ.-ից)

Շախմատի միջազգային կազմակերպիչ (1996 թ.-ից)

Շախմատային «Օսկարի» դափնեկիր (1996 թ.)

ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» դափնեկիր (1999 թ.)

ՖԻԴԵ-ի «Ոսկե նշանի» դափնեկիր (2007 թ.)

Դասավանդում էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում (1971 թ.-ից), դոցենտ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող (2012 թ.)

Պարգեւատրվել է Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով (2012 թ.), ԵՊՀ-ի ոսկե մեդալով (2010 թ.), Գրիբոյեդովի մեդալով (2010 թ.), Երեւանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակով (2005 թ.):

Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով հրատարակված շախմատային 51 գրքերի հեղինակ: