Լավագույն տասնյակը
տղամարդկանց
1  Արոնյան Լևոն 2773
2  Սարգսյան Գաբրիել 2682
3  Մելքումյան Հրանտ 2663
4  Գրիգորյան Կարեն Հ. 2658
5  Մովսիսյան Սերգեյ 2649
6   Հովհաննիսյան Ռոբերտ 2642
7 Տեր-Սահակյան Սամվել 2640
8  Հակոբյան Վլադիմիր 2638
9  Պետրոսյան Մանուէլ 2628
10  Մարտիրոսյան Հայկ 2622
Լավագույն տասնյակը
կանանց
1   Դանիելյան էլինա 2407
2   Սարգսյան Աննա Մ. 2402
3   Մկրտչյան Լիլիթ 2388
4   Անդրիասյան Սիրանուշ 2298
5   Գևորգյան Մարիա 2228
6   Ղուկասյան Սիրանուշ 2222
7   Կուրսովա Մարիա 2221
8   Գաբոյան Սուսաննա 2211
9   Բաբայան Արմինե 2177
10   Ասատրյան Սոնա 2122
 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ս/թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 3-ը անցկացվելու է Երևանի 2020թ. շախմատի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը՝ 10 և 12 տարեկան պատանիների խմբերով:

Մրցաշարին կարող են մասնակցել այն պատանիները, ովքեր հանդիսանում են Երևանի շախմատի ֆեդերացիայի անդամ և համապատասխանում են կանոնադրությամբ հաստատված որակավորման պահանջներին:

Երևանի շախմատի ֆեդերացիային կարելի է անդամագրվել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներում կամ Երևանի շախմատի ֆեդերացիայում (հասցե՝ Ս.Վրացյան 80, ք. Երևան, ՀՀ)՝ լրացնելով դիմումը և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության որոշմամբ (արձանագրություն N 3/2019) սահմանված է տարեկան 3000 ՀՀ դրամ անդամավճար: 2019թ.-ին ֆեդերացիայի անդամ դարձած պատանիները դիմում լրացնելու անհրաժեշտություն չունեն և պետք է վճարեն միայն 3000 ՀՀ դրամ տարեկան անդամավճարը:

Երևանի 2020թ. շախմատի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար սահմանված է 3000 ՀՀ դրամ մուտքավճար:

 

Կանոնադրություն