Հովհաննես Շիրազ
Տիգրան Պետրոսյանին
Չվախենաս փորձված գայլից
Նրա արած ոչ մի քայլից,
Դավթի նման զարկիր, գնա
Թող Մսրից փոշին մնա:
Այդ ո՞ր ազգն է հայից խելոք,
Հայից խելոք Տիգրանն է լոկ:
Շատ թագեր է կորցրել կյանքում
Հայրենիքը մեր հնագույն:
Այս նոր թագին որ տիրանաս
Աշխարհակալ պիտի դառնաս.
Բայց իմացիր՝ արևի տակ
Չի շողացել դեռ ոչ մի թագ
Որպես խելքի վկայություն,
Այդ թագն է, որ կվկայի
Իմաստությունը հայոց ազգի:
Տիգրան Պետրոսյան (1929-1984) ԽՍՀՄ և միջազգային գրոսմայստեր (1952), աշխարհի 9-րդ չեմպիոն (1963-1966 Մ. Բոտվիննիկին, 1966-1969 Բ. Սպասսկուն հաղթելուց հետո), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ժուռնալիստ, «Սովետսկի սպորտ» թերթի հավելված «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977): Հեղինակ է «Շախմատը և փիլիսոփայությունը» (1968 թ.) աշխատության: Դիրքային պայքարի նուրբ գիտակ, խաղացած բազմաթիվ պարտիաներ տեղ են գտել շախմատային դասագրքերում: Պետրոսյանը լուրջ ներդրում ունի շախմատային տեսության ռազմավարության և մարտավորության զարգացման
ասպարեզում: 1963 թ. Բոտվիննիկ-Պետրոսյան մրցախաղը Հայաստանում վերածնվեց ազգային զարթոնքի օրերի: Բոլոր հայերը
շախմատով էին վարակվել, ամենուր շախմատն էր, հետաքրքրությունների, խոսակցությունների հիմնական նյութը շախմատն էր: Մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում տեղադրված հսկա ցուցատախտակի վրա վերարտադրվում էին խաղի քայլերը: Հազարավոր մարդիկ սիրով հինգ-վեց ժամ համակ ուշադրությամբ հետևում էին իրենց տաղանդավոր հայրենակցի գործողություններին, չնայած նրանց մեծ մասը քիչ է հասկանում շախմատի նրբություններից, բայց դա կարևոր չէր: «Մի օր նկատոցի, որ մի մարդ Տիգրանի յուրաքանչյուր քայլից հետո մի մեծ կում է անում իր հետ բերած գինու տակառիկից: Նրա համար էական էլ էր, թե ինչ է խաղացել Պետրոսյանը, ակնհայտ էր, որ Տիգրանի ֆիգուրների ցանկացած շարժում այդ մարդու համար մի հանճարեղ քայլ է: Այդ օրը Պետրոսյանը հաղթեց,և պարտիայի ավարտին տակառիկով մարդն ամբողջ գինին լցրեց գլխին…»:
Գ. Հովհաննիսյանը:
Պետրոսյանի հետ ես շատ էի շփվում, և այդ շփումը ինձ անչափ օգնեց: Նա կենդանի դասական էր: Պետրոսյանի հարուստ փորձը, շախմատի խաղատախտակի վրա (և ոչ միայն) ծավալվող գործողությունների դիպուկ գնահատականները հետագայում
ինձ շատ օգնեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող բարդ պայքարում: Եվ, իհարկե, ինձ համար ծանր հարված էր, որ իմ ամենաառաջին մրցախաղից առաջ ես զրկվեցի Պետրոսյանից՝ մեծ բարեկամից և ուսուցչից:
Գարրի Կասպարով
* * *
«Պետրոսյանը կարողանում է սպառնացող վտանգը տեսնել և չեզոքացնել 20 քայլ առաջ: Ես միշտ
զարմացել եմ, թե ինչպես է Պետրոսյանին հաջողվում, հիանալի դիրք ստանալուց հետո, անընդհատ մանևրել այնպես, որ իր դիրքն ավելի ուժեղանա»:
Ռոբերտ Ֆիշեր
* * *
«Եթե շախմատի պատմության մեջ փնտրեք Պետրոսյանի
«նմանակին», ապա կհասնեք Կապաբլանկային …
Պետրոսյանը նման չէ այն վագրին, որը հարձակվում է իր զոհի վրա: Նա ավելի շուտ վիշապօձ է, որը խեղդամահ է անում իր զոհին, կամ կոկորդիլոս է, որն սպասում է
հարմար պահի՝
վճռական
հարված հասցնելու համար: Պետրոսյանը ականավոր ռազմավար է: Եթե նա սկսի մի քիչ զոհաբերել, ապա հնարավոր չի լինի նրա հետ շախմատ խաղալ» :
Մաքս Էյվե
* * *
Պետրոսյանը կոմբինացիոն մեծ հզորություն ունեցող ականավոր ստրատեգ է: Նա չի վախենում բարդություններից և հավատում է իր ուժերին:
Մաքս Էյվե
* * *
Պետրոսյանը գերազանց տիրապետում է կոմբինացիոն խաղին: Նրա պարտիան Գիմարի հետ ժամանակակից շախմատի լավագույն կոմբինացիոն նմուշներից մեկն է:
Իսահակ Բոլեսլավսկի